Ուրուգվայի նախագահը պաշտպանել է կծան Սուարեսին
Մրցակցին կծելու սկանդալի հերոս դարձած ուրուգվայցի ֆուտբոլիստ Լուիս Սուարեսին պաշտպանել է Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան, հայտնում է НТВ-ն:
«Ես ոչ մի կծել չեմ տեսել: Բայց մրցակիցը շատ էր խփում և կեղտոտ էր խաղում: Դա նկատելի էր», - հայտարարել է Մուխիկան:
Այդուհանդերձ Սուարեսին սպառնում է որակազրկման վտանգը, եթե ՖԻՖԱ-ի նախաձեռնած հետաքննության արդյունքները ցույց տան, որ նա, այնուամենայնիվ, կծել է իտալացի ֆուտբոլիստ Ջորջիո Կյելինիին:
Ինքը՝ Սուարեսը, հայտարարել է, որ ոչ ոքի չի կծել, իսկ Ուրուգվայի հավաքականի պաշտպան Դիեգո Լուգանոն ասել է, որ Կյելինիի ուսի կծածի հետքը վաղուցվա է:










