Կրոնափոխ սուդանցի կնոջը կրկին ազատ են արձակել

16:42 • 26.06.14

Սուդանի իշխանությունները կրկին ազատ են արձակել 27-ամյա Մերիամ Իբրահիմին, ով ավելի վաղ Խարթումի դատարանի կողմից դատապարտվել էր մահապատժի՝ իսլամից հրաժարվելու ու քրիստոնեություն ընդունելու համար։

 

Ինչպես նշում է The Guardian-ը, օրեր առաջ նրա մահվան դատավճիռը չեղյալ էր հայտարարվել, ու Իբրահիմն ազատություն էր ստացել։ Սակայն երեքշաբթի նրան ձերբակալել էին Խարթումի օդանավակայնի աշխատակիցները, երբ կինն իր ամուսնու և 2 փոքր երեխաների հետ փորձել էր լքել երկիրը՝ ԱՄՆ տեղափոխվելու նպատակով։

 

Հիշեցնենք, որ Իբրահիմի ազատազրկման ու մահվան դատապարտման դեպքն ակտիվորեն քննադատվել է միջազգային հանրության կողմից, որի ճնշման ներքո կինն ազատություն է ստացել։ Կրոնափոխ քրիստոնյան բանտում է եղել փետրվարից մինչ հունիս, այդ ընթացքում նա ստիպված է եղել ճաղերի ետևում ծննդաբերել իր 2-րդ զավակին։