Արևադարձային անտառների վերացող գեղեցկությունը (լուսանկարներ)
Հունիսի 26-ին նշվում է Արևադարձային անտառների պահպանության միջազգային օրը։
Ամազոնի անձրևային անտառները, որոնց մեծ մասը գտնվում է Բրազիլիայում, համարվում են ամենամեծ բնական ռեսուրսն աշխարհում, սակայն շատ արագ վերանում են, ինչպես ջունգլիների այլ հատվածներն ամբողջ աշխարհում, գրում է РИА Новости-ն։
Ընդամենը 50 տարի առաջ արևադարձային անտառները կազմում էին Երկրի մակերևույթի 15%-ը, այսօր այդ թիվն ընդամենը 6% է։


50 տարի առաջ արևադարձային անտառներում ապրող հնդկացիների թիվն ավելի քան 10 մլն էր, այսօր նրանք 200.000-ից էլ քիչ են։ 1900-ից ի վեր վերաբնակները ոչնչացրել են ավելի քան 90 յուրահատուկ ցեղ։

Անտառահատումներին զուգահեռ անհետանում են հարյուր հազարավոր թռչուններ, բույսեր, կենդանիներ, որոնցից շատերն այժմ գտնվում են անհետացման եզրին։ Եթե անտառահատումները շարունակվեն այս արագությամբ, ապա 2020-ին կվերանա արևադարձային անտառների 90%-ը։



Բացի անտառահատումներից, արևադարձային անտառներին սպառնում են պատնեշների շինարարությունը և հեղեղումները։ Արևադարձային անտառների 1 հա-ն կարող է ընդգրկել ավելի քան 750 տեսակի ծառ և 1500 տեսակի տարբեր բույսեր։



Արևադարձային անտառների ոչնչացումը մասնագետներն անվանում են իրական հանցագործություն, որը համեմատելի է համաշխարհային օվկիանոսի աղտոտման հետ։













