Ռուսաստանը կարող է հեռակա կարգով ձերբակալել Արսեն Ավակովին
Մոսկվայի Բասմանի դատարան են փոխանցվել նյութեր, որոնց հիման վրա ուկրաինացի երկու պաշտոնյաներ կարող են ձերբակալվել հեռակա կարգով, հայտնում է «Ռոսսիյսկայա Գազետա»-ն:
Աղբյուրը հայտնում է, որ այդ պաշտոնյաներն են Դնեպրոպետրովսկի մարզպետ Իգոր Կոլոմոյսկին և Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը:
Ըստ աղբյուրի` դատարանը գործը դիտարկելու է հուլիսի 2-ին և հենց այդ ժամանակ էլ հնարավոր է ձերբակալության վճիռ կայացվի:
Ռուսաստանը նշված գործիչներին մեղադրում է սպանություններ կազմակերպելու, արգելված միջոցներով պատերազմ վարելու, լրագրողների աշխատանքին խոչընդոտելու համար: Նրանց նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել հունիսի 21-ին:










