Շիրակի մարզում քաղաքացին ցած է ընկել տրակտորի քարշակից և մահացել
13:01 • 27.06.14
Շիրակի մարզում` Ձիթհանքով-Քարաբերդ ճանապարհի 2-րդ կմ-ին, հունիսի 26-ին, ժամը 11.40-ի սահմաններում «Բելառուս ՄՏԶ-80» տրակտորի քարշակի վրա բարձած խոտի հակերի վրայից 1964 թ. ծնված Գագիկ Միքայելյանը ցած է ընկել և տեղում մահացել:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և տեղեկացնում, որ կատարվում է քննություն:
Placeholder










