Չինաստանում Սուարեսի պատկերով բացիչներ են վաճառում

15:48 • 27.06.14

Ուրուգվայցի ֆուտբոլիստ Լուիս Սուարեսը, ով Բրազիլիայում ընթացող Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղի ժամանակ կծել էր մրցակից Ջորջո Կյելինիին, չինացի արտադրողներին իր պատկերով բացիչ ստեղծելու գաղափար է տվել, տեղեկացնում է gazeta.ru-ն։

 

Չինական առցանց խանութներից մեկում հայտնվել է յուրօրինակ բացիչ՝ շշերի մետաղե խցանները հանելու համար։ Բացիչն Ուրուգվայի հավաքականի սկանդալային ֆուտբոլիստի տեսքով է։
Արտադրանքի վրա գրված է՝ «բացվում է հեշտ և արագ»։ Այն վաճառվում է 15 յուանով (2.5 դոլար)։

 

Ուրուգվայի հավաքականի հարձակվողը խաղի ընթացքում կծել էր Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջո Կյելինիին։ Այդ պատճառով նա զրկվել է ազգային հավաքականի 9 պաշտոնական հանդիպումներ անցկացնելու իրավունքից և ֆուտբոլային գործունեությունից հեռացվել 4 ամսով։