Ամերիկացիների 28 տոկոսը չգիտի՝ որ կուսակցությունն է վերահսկում ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը կամ Սենատը
Ամերիկացիների մոտ մեկ երրորդը (28 տոկոս) չգիտի, թե որ կուսակցությունն է վերահսկում ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը կամ Սենատը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով USA Today-ին, որն էլ վկայակոչում է Pew Research Center-ի նոր հետազոտությունը:
Պարզվել է նաև, որ ԱՄՆ բնակիչների մոտ մեկ երրորդը կարող է ճիշտ նշել ԱՄՆ Կոնգրեսի առնվազն մեկ պալատում մեծամասնության կուսակցությունը:
10 ամերիկացուց միայն 4-ը գիտի, որ Ներկայացուցիչների պալատը վերահսկում են հանրապետականները, իսկ Սենատը՝ դեմոկրատները, գրում է թերթը:
The Washington Post-ը հիշեցնում է, որ 1996 թվականին հետազոտություն է անցկացվել, համաձայն որի ԱՄՆ բնակիչների մոտ 40 տոկոսը չի իմացել, որ Ներկայացուցիչների պալատում և Սենատում մեծամասնությունը պատկանում է հանրապետականներին: Համաձայն 2012 թվականին անցկացված ևս մեկ հետազոտության՝ ամերիկացիների 55 տոկոսն է կարողացել ասել, թե որ կուսակցությանն է պատկանել Ավրաամ Լինքոլնը:










