Սպիտակ տունը Կոնգրեսից 1 մլրդ դոլար է խնդրել՝ հանուն Եվրոպայի անվտանգության

08:27 • 27.06.14

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Սպիտակ տունը Կոնգրեսից1 մլրդ դոլար է  խնդրել ՝ ՆԱՏՕ-ի շրջանակներում իրենց դաշնակից պետությունների անվտանգությունն ամրապնդելու համար։

 

Ինչպես հայտնում է Газета-ն, The Washinghton Post-ին հղումով, Օբաման ընդգծել է, որ Եվրոպայի կենտրոնական ու արևելյան հատվածներում գտնվող իրենց դաշնակիցների անվտանգությունը Միացյալ Նահանգների անվտանգության գրավականն է։


Աղբյուրը նկատում է, որ Սպիտակ տան այս քայլը դրական է ընդունվել Արևելյան Եվրոպայի պետությունների ղեկավարների կողմից։

 

Ավելի վաղ Օբաման խնդրել էր Կոնգրեսից 500 մլն դոլար հատկացնել սիրիացի ընդդիմադիրներին, ովքեր փորձում են իշխանությունից հեռացնել գործող նախագահ Բաշար Ալ Ասադին։