Տխրահռչակ Costa Concordia զբոսանավի վերամշակումը կավարտվի արդեն օգոստոսին
Իտալիայի քաղաքացիական պաշտպանության վարչության ղեկավար Ֆրանկո Գաբրիելին տեղեկացրել է, որ նավաբեկության ենթարկված Costa Concordia զբոսանավի վերամշակման գործընթացը կավարտվի օգոստոսի կեսերին, հայտնում է gazeta.ru-ն։
«Եթե մենք ստանանք Նախարարների խորհրդի ու մոնիթորինգային առաքելության համաձայնությունը, ապա հուլիսի 20-ին կկարողանանք սկսել Costa Concordia-ի տեղափոխումը։ Զբոսանավը պետք է որքան հնարավոր է արագ տեղափոխել նավահանգիստ ու վերամշակել»,-ասել է Գաբրիելին։
Հիշեցնենք, որ լյուքս դասի զբոսանավն աղետի է ենթարկվել 2012թ. հունվարին՝ իտալական Ջիլյո կղզու մոտ։ Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է 32 մարդ։










