Կոստա Ռիկայի նախագահն արգելել է սեփական անձի պաշտամունքը
Կոստա Ռիկայի նախագահ Լուիս Գիլյերմո Սոլիսն արգելել է սեփական անձի պաշտամունքը, հայտնում է The Times-ը:
Պաշտոնյան անգամ հրաման է արձակել: Դրանում մասնավորապես արգելվում է նշել նրա անունը հուշատախտակներին, որոնք օգտագործվում են հասարակական աշխատանքների կատարման ժամանակ։
Նա հրաժարվել է նաև ավանդույթից, որի համաձայն նախագահի դիմանկարը պետք է կախված լինի պետական հաստատություններում:
Սոլիսն ասել է, որ նախագահի անձի առաջ խոնարհումն այդ երկրում ավարտված է:
Աղբյուրը նկատում է, որ Լատինական Ամերիկայում առաջնորդներն աչքի են ընկնում հենց իրենց պաշտամունքայնությամբ: Եվ Սոլիսի քայլերը հակադրվում են իր այնպիսի հարևաններին, ինչպիսիք են Ֆիդել Կաստրոն կամ Ուգո Չավեսը:










