Դոնեցկի մարզում ազատ են արձակել առևանգված ԵԱՀԿ դիտորդներին
Դոնեցկի մարզում ազատ են արձակվել ԵԱՀԿ դիտորդները, որոնք գերության մեջ էին պահվում մեկ ամիս, հայտնում է lenta.ru-ն։
Առաքելության աշխատակիցները արդեն տեղափոխվել են Դոնեցկ։ Այժմ գտնվում են Park Inn հյուրանոցում, որտեղ էլ պետք է կայանա իրենց ազատ արձակման վերաբերյալ մամուլի ասուլիսը։ Ավելի վաղ, «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» իշխանությունները հայտնել էին, որ ԵԱՀԿ խմբի 4 անդամներ կազատվեն մոտ ժամանակում։
Արտահերթ նախագահական ընտրություններում աշխատող խմբերից մեկի հետ կապը կորել էր մայիսի 26-ին։ Այդ պահին 4 դիտորդներ Լուգանսկից ուղևորվելիս են եղել Դոնեցկ։ Դիտորդներին ձերբակալելու մասին տեղեկությունը հաստատել էր Վյաչեսլավ Պոնոմարյովը, ով այդ ժամանակ զբաղեցնում էր Սլավյանսկի «ժողովրդական քաղաքապետի» պաշտոնը։










