eBay-ը հրաժարվել է իր կայքում վաճառել Ադոլֆ Հիտլերի մտերիմներից մեկի Mercedes-ը

08:46 • 27.06.14

Ամերիկյան հանրահայտ eBay առցանց խանութը, որը զբաղվում է տարատեսակ ապրանքների ամենօրյա աճուրդով, հրաժարվել է իր կայքում վաճառքի նպատակով գրանցել նացիստական Գերմանիայի առաջնորդներից մեկի՝ Գերման Գյորինգի Mercedes Benz մեքենան։

 

Ինչպես տեղեկացնում է РИА-Новости-ն, կայքի պատասխանատուներն իրենց որոշումը բացատրել են նրանով, որ իրենց վարած քաղաքականությունը թույլ չի տալիս eBay-ում վաճառել ատելություն, բռնություն, ռասսայական խտրականություն ու անհանդուրժողականություն քարոզող իրեր։


Աղբյուրը հավելում է, որ Mercedes Benz 540 K Cabriolet B մեքենան 1941թ. հավաքվել է Ադոլֆ Հիտլերի ամենամոտ ընկերներից ու գաղափարակիցներից մեկի՝ Գյորինգի պատվերով։ Սակայն պատերազմի ավարտից հետո այն հայտնվել է ամերիկացի զինվորների մոտ, ովքեր 1955թ. մեքենան տեղափոխել են ԱՄՆ։

 

Դրա ներկայիս տերերը հույս ուներին մեքենան eBay-ի միջոցով վաճառել 5-7 մլն դոլարով։