Վրաստանը և Մոլդովան ստորագրեցին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, Ուկրաինան՝ համաձայնագրի տնտեսական մասը (լուսանկարներ)
12:03 Բրյուսելում Եվրամիության գագաթաժողովի շրջանակներում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը։
Վրաստանն ու Մոլդովան ևս ստորագրել են ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, որը նախատեսում է ԵՄ-ի ազատ առևտրային գոտուն անդամակցություն։
Վրաստանի կողմից փաստաթուղթը ստորագրել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Մոլդովայի կողմից՝ վարչապետ Յուրի Լյանկեն։
11.45 Ուկրաինան ստորագրելու է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը, որը նախատեսում է երկրի ինտեգրումը ԵՄ-ին, ինչպես նաև խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծում։
Համաձայնագիրը վավերացվելու է ԵՄ անդամ 28 երկրների կողմից։
11.40 Բելգիայի մայրաքաղաքում մեկնարկել է Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման միջոցառումը։
Ստորագրման ընթացքը կտևի ավելի քան մեկ ժամ, քանի որ այդ փաստաթղթերից յուրաքանչյուրի տակ ավելի քան 30 ստորագրություն է դրվելու։




















