ԵՄ գագաթաժողովը պահանջել է ազատ արձակել Ուկրաինայի արևելքում գտնվող գերիներին մինչ հունիսի 30-ը. Պորոշենկո
ԵՄ գագաթաժողովը պահանջել է ազատ արձակել գերիներին, ազատել սահմանային անցակետերը և բանակցություններ սկսել Ուկրաինայի արևելքում մինչ հունիսի 30-ը: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ուրբաթ Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
«ԵՄ գագաթաժողովը պահանջել է մինչև երկուշաբթի՝ հունիսի 30-ը, ձեռնարկել հետևյալ միջոցառումները. վերադարձնել (կառավարական ուժերին) Իզվարինոյի, Կրասնիյ Պարտիզանի, Դովժանսկիի սահմանային անցակետերի վերահսկողությունը, ազատ արձակել բոլոր գերիներին, այդ թվում նաև ԵԱՀԿ-ի ներկայացուցիչներին, սկսել խաղաղ ծրագրի վերաբերյալ բանակցություններ»,- ընդգծել է նա:
Եթե դա տեղի չունենա, ապա, ըստ Պորոշենկոյի, Եվրոպական խորհուրդը պատրաստ է «կրկին հավաքվել ՌԴ-ի դեմ նոր արգելակող միջոցներ քննարկելու համար»։










