ԵՄ-ն Ուկրաինային և Վրաստանին անայցագրային ռեժիմ է խոստանում

11:57 • 27.06.14

Եվրոպայի խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյն առանց վիզայի ռեժիմ է խոստացել Ուկրաինային և Վրաստանին, ինչպես նաև վրացական, մոլդովական և ուկրաինական տնտեսությունների լիարժեք ինտեգրում Եվրամիության շուկայում, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։

 

«Մեր նպատակն է ձեր տնտեսությունների լիակատար ինտեգրումը ԵՄ-ի շուկայում։ Առանց վիզայի ռեժիմը մեր հանրություններն ավելի կմերձեցնի։ Դա արդեն գործում է Մոլդովայի համար»,-ասել է Ռոմպոյը։
 

Հիշեցնենք, որ մեկնարկել է Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի՝ ԵՄ-ի հետ ասոցացման և ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագրի ստորագրումը։