Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը գնելու ցանկություն դարձյալ որևէ մեկը չունի

21:22 • 27.06.14

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը գնելու հայտ կրկին չի ներկայացվել: Այսօր ավարտվել է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից երրորդ անգամ հայտարարված աճուրդի համար սահմանված ժամկետը: Այս մասին տեղեկանում ենք Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կայքէջից:
 

Նշենք, որ աճուրդը մեկնարկել էր հունիսի 17-ին:


Այս անգամ աճուրդի նախնական գին էր սահմանված 15 միլիարդ 673 միլիոն 500 հազար դրամը:

 

Հիշեցնենք, որ Մարզահամերգային համալիրը առաջին անգամ աճուրդի հանվեց մայիսի 20-ին՝ 19 350 100 000 ՀՀ դրամ նախնական արժեքով: Մինչ օրս որևէ գնորդ հայտ չի ներկայացրել: