Իսրայելական հետախուզությունը պարզել է, թե ովքեր են առևանգել իսրայելցի երեխաներին
Իսրայելի անվտանգության ընդհանուր ծառայությունը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման երկու ակտիվիստի անուն ու լուսանկար է հրապարակել` նշելով, որ հենց նրանք են հունիսի 12-ին առևանգել երեք իսրայելցի երեխաներին, հայտնում է ԻՏԱՌ - ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ ՀԱՄԱՍ-ն առևանգման համար կասկածվել է առաջին իսկ օրվանից: Շարժման երկու ակտիվիստներին առայժմ չի հաջողվել ձերբակալվել: Որոնողական աշխատանքները շարունակվում են:
Մեղադրվող ակտիվիստներից մեկն իսրայելական բանտում է եղել երկու, մյուսը՝ հինգ անգամ:
Իսրայելական բանակն արդեն երկրորդ շաբաթն է մասշտաբային գործողություն է իրականացնում, որի շրջանակներում 400 պաղեստինցի է ձերբակալվել:
Կրոնական դպրոցի իսրայելցի երեք սաների անհետացումը նոր լարվածություն է առաջացրել տարածաշրջանում:










