Լիխտեյնշտեյնը սառեցրել է Յանուկովիչին և նրա շրջապատին պատկանող 30 մլն դոլարի ակտիվները

23:01 • 27.06.14

Լիխտեյնշտեյնը սառեցրել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին և նրա մտերիմ շրջապատին պատկանող շուրջ 30 մլն դոլարի ակտիվները:


Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն՝ France-Presse գործակալությանը հղումով, ուկրաինացի պաշտոնյաների նկատմամբ հետաքննություն է սկսվել՝ փողերի լվացման կասկածանքով:


Լիխտեյնշտեյնի իշխանությունների հայտարարմամբ՝ մի շարք դեպքերում քրեական հանցագործություններ կատարելու կասկածանք կա, և երկրի Գլխավոր դատախազությունը քրեական հետաքննություն է սկսել 4 կասկածյալի նկատմամբ:


Հիշեցնենք, որ ավելի վաղ Շվեյցարիան շուրջ 190 մլն դոլարի ուկրաինական ակտիվ էր սառեցրել: