Ուկրաինայի նախագահը 72 ժամով երկարաձգել է հրադադարի ժամկետը

16:11 • 27.06.14

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն որոշում է կայացրել երկարաձգել երկրի արևելքում սահմանված հրադադարի ժամկետը, տեղեկացնում է РИА Новости-ն՝ France Presse գործակալությանը հղումով։


Այդ մասին գործակալությանը հայտնել է եվրոպացի դիվանագիտական մի աղբյուր։

 

«Նախագահ Պորոշենկոն առաջարկել է 72 ժամով երկարաձգել հրադադարի ժամկետը»,-ասել է աղբյուրը։

 

Հրադադարի ժամկետը լրանում է այսօր, որի շուրջ համաձայնության էին եկել ուկրաինական իշխանություններն ու ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունները։