Ուկրաինայի նախագահը դեմ է արտահայտվել ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների սահմանմանը

14:21 • 27.06.14

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն CNN-ին տված հարցազրույցում դեմ է արտահայտվել Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանմանը։
 

«Ես տանել չեմ կարողանում Ռուսաստանին պատժելու համար պատժամիջոցներ կիրառելու գաղափարը։ Մեզ խաղաղություն է պետք։ Մեզ պետք է, որ Ռուսաստանը հետ քաշի իր զորքերը»,-ասել է Պորոշենկոն, փոխանցում է unn.com.ua-ն։

 

Բացի այդ, նրա խոսքով, պետության ղեկավարը խոստացել է եռօրյա բանակցություններ անցկացնել ԵՄ ներկայացուցիչների մասնակցությամբ։

 

«Այդ պատճառով էլ մենք չենք ակնկալում բացասական արձագանք (ՌԴ-ի կողմից՝ ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի տնտեսական մասի ստորագրման համար)»,-ասել է Ուկրաինայի նախագահը։

 

Նա նաև նշել է, որ այժմ Ուկրաինայի համար օպտիմալ տարբերակ կլիներ ազատ առևտրի համաձայնություն ունենալ ինչպես Եվրամիության, այնպես էլ Ռուսաստանի հետ։


Ուկրաինան «իդեալական կապող օղակ» կարող է լինել Մոսկվայի և Բրյուսելի միջև՝ առևտրային հարաբերություններում, ասել է նա։