Ռումինիայի նախագահը տուգանվել է գնչուների հասցեին ռասիստական արտահայտություններ անելու համար

16:55 • 27.06.14

Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն պետք է տուգանք մուծի գնչուների հասցեին ռասիստական արտահայտություններ անելու համար, այդպիսին է Բուխարեստի Վերաքննիչ պալատի որոշումը, գրում է Корреспондент-ը։

 

«Նախագահը տուգանվել է 600 լեյով (մոտ 180 դոլար)՝ «գնչուներն ավանդաբար ապրում են նրանով, որ գողանում են» արտահայտությունը թույլ տալու համար։ Դա արվել էր 2010-ին Լյուբլյանայում ժողովրդի հետ հանդիպման ընթացքում»,- հայտնել են Խտրականության դեմ պայքարի հարցերով ազգային խորհրդից, որն էլ նախագահին դատի է տվել։


Դատարանի որոշումը վերջնական չէ, և Ռումինիայի ղեկավարը կարող է բողոքարկել այն բարձր ատյաններում։