Սկսվել է մուսուլմանների սուրբ ամիսը՝ Ռամադանը

15:10 • 27.06.14

Միլիոնավոր մուսուլմանների համար այսօր սկսվում է տարվա կարևորագույն ամիսը՝ Ռամադանը, տեղեկացնում է НТВ-ն։


Ռամադանը տևում է 30 օր։ Այդ ընթացքում հավատացյալ մուսուլմանները սնունդ են ընդունում միայն արևի մայր մտնելուց հետո։


Բացառություն են միայն երեխաները, հղիներն ու կերակրող կանայք, հիվանդները, ինչպես նաև պատասխանատու մասնագիտություններ ունեցող անձինք, օրինակ՝ օդաչուները։
 

Առաջիկա ողջ ամսվա ընթացքում հավատացյալները պետք է բարեգութ արարքներ կատարեն և ժամանակ տրամադրեն աղոթելու և Ղուրան ընթերցելու համար։