Մերկապար կազմակերպած գերմանացի արքայադուստրը Շոտլանդիայում կանգնել է դատարանի առաջ

14:00 • 27.06.14

Շոտլանդիայում դատարանի առաջ է կանգնել գերմանացի արքայադուստր Թեոդորա Սայն-Վիտգենշտեյնը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Scotsman-ին:

 

Դանդի քաղաքում երեկույթի ժամանակ արքայադուստրը մերկապար է կազմակերպել և իրեն ռասիստական արտահայտություններ թույլ տվել:

 

Նիստի ժամանակ հայտարարվել է, որ Սայն-Վիտգենշտեյնն ավարտել է Սենթ-Էնդրյուսի համալսարանը: Նա վերադարձել է Շոտլանդիա ընկերներին հանդիպելու և «Օքթոբերֆեստ»-ի առիթով երեկույթին մասնակցելու համար:

 

Երեկոյի ավարտին արքայադուստրը փորձել է մասնակի մերկանալ, ինչից հետո նրան տարել են առաջին օգնության սենյակ: Այնտեղ Սայն-Վիտգենշտեյնը տեղի աշխատակցուհի Ֆարա Յասմին Հուսեյնին ասել է. «Այսօր առավոտյան ես մատնահարդարում էի անում և մտածում, թե որքան շատ մահմեդական կարող եմ սպանել»: Բացի այդ, բերման ենթարկվելիս արքայադուստրը դիմադրություն է ցույց տվել ոստիկանությանը:

 

Թերթը նշում է, որ արքայադուստրը ստիպված է եղել դատական նիստին սպասել գողերի և թմրամոլների հետ նույն հերթում: Ընդհանուր առմամբ, Սայն-Վիտգենշտեյնը տուգանվել է 1.000 ֆունտ ստերլինգով:

 

Դատի ավարտից հետո արքայադուստրը չի ցանկացել հանդես գալ մեկնաբանություններով: