Չինաստանը կքանդի Սֆինքսի արձանի կրկնօրինակը՝ Եգիպտոսի բողոքի պատճառով (լուսանկարներ)
Չինաստանի իշխանությունները պատրաստվում են քանդել հանրահայտ Սֆինքսի արձանի 30 մ բարձրությամբ և 60 մ երկարությամբ կրկնօրինակը, քանի որ Եգիպտոսը, որտեղ գտնվում է արձանի օրիգինալ տարբերակը, բողոք է ներկայացրել։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, Եգիպտոսի հնությունների պահպանության նախարարությանն այնքան է զայրացրել աշխարհահռչակ արձանի կրկնօրինակի ստեղծումը, որ իշխանությունները դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին։
Չինական կողմը շտապել է ներողություն հայցել Եգիպտոսից՝ խոստանալով քանդել ընդամենը 2 ամսում կառուցած կեղծ Սֆինքսը։


Օրիգինալ արձանը













