ԵՄ գագաթաժողովի մասնակիցները Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մասին որոշում չեն ընդունել
ԵՄ գագաթաժողովի մասնակիցներն ուրբաթ որոշում չեն կայացրել Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների վերաբերյալ:
ИТАР-ТАСС-ի ունեցած՝ Ուկրաինայի վերաբերյալ Եվրոպական խորհրդի ամփոփիչ հայտարարության մեջ ասվում է, որ ՌԴ-ի նկատմամբ նոր քայլեր կարող են կիրառվել ապագայում, «եթե դա պահանջի Ուկրաինայի արևելքում իրավիճակը»:
«Եվրոպական խորհուրդը հիշեցնում է, որ Եվրահանձնաժողովը, եվրոպական արտաքին քաղաքական գերատեսչությունը և ԵՄ անդամ երկրները նախապատրաստական աշխատանք են տարել (Ռուսաստանի նկատմամբ) հնարավոր նպատակային միջոցների ուղղությամբ՝ համաձայն Եվրոպական խորհրդի մարտի 21-ի հանձնարարականի, որպեսզի հնարավոր լինի ձեռնարկել հետագա քայլեր այն դեպքում, եթե դա պահանջեն Ուկրաինայի արևելքում իրադարձությունները»,- նշված է փաստաթղթում:
Ամփոփիչ հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ հաշվի առնելով Ռուսաստանի կազմ Ղրիմի մտնելը չճանաչելու մասին որոշումը՝ «գագաթաժողովը ողջունել է Ղրիմից և Սևաստոպոլից ուկրաինական սերտիֆիկացում չունեցող ապրանքների ներկրումն արգելելու մասին որոշումը»։










