Արգենտինայի փոխնախագահին կոռուպցիայի մեղադրանք է ներկայացվել
Արգենտինայի փոխնախագահ Ամադո Բուդուին կոռուպցիայի մեղադրանք է ներկայացվել, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
Քննության տվյալներով՝ 2010 թվականին քաղաքական գործիչը գաղտնի գնել է Ciccone Calcografica ընկերությունը, որը պետության հետ պայմանագրի համաձայն տպում է Արգենտինայի արժույթը՝ պեսոն: Նշվում է, որ այդ ժամանակ Բուդուն զբաղեցրել է Արգենտինայի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը և երկրի ֆինանսական կյանքում կարևորագույն որոշումներ է կայացրել:
Միևնույն ժամանակ ինքը՝ փոխնախագահը, մերժում է իր հասցեին ուղղված բոլոր մեղադրանքները: Նա ազատության մեջ կմնա մինչ այդ գործով դատական նիստը, եզրափակում է գործակալությունը։










