Աշխարհի ամենավտանգավոր պայթուցիկները (լուսանկարներ)
Աշխարհի բոլոր հզորագույն պայթուցիկները նույն մահաբեր ազդեցությունն ունեն, սակայն նման միացություններից առաջացած պայթյունները լայնորեն տարբերվում են:
Ինչպես գրում է Business Insider-ը՝ ֆրանսիացի լուսանկարիչ Ալեն Դեկլերքը, ով հաճախ է սոցիալական դիսֆունկցիայի և ճնշման տեսարաններ պատկերում, վերջերս որոշել է պարզել, թե ինչ տեսք կունենա յուրաքանչյուր պայթուցիկը, երբ բոցավառվի փոքր ծավալով:
C-4-ը պլաստիկ պայթուցիկ է, որը կարող է հեշտությամբ հալչել՝ ցանկացած ձև ստանալով:

Ջրածնային ռումբը կամ ջերմամիջուկային զենքը առաջին անգամ ի հայտ է եկել 1952-ին: Այն մասնատման ռեակցիայից առաջացած ջերմությունը կիրառում է միջուկային զենք արտադրելու համար: Այս զենքին տիրապետում են միայն ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Հնդկաստանը և Ֆրանսիան:

TNT պայթուցիկն ստեղծել է գերմանացի քիմիկոսը՝ 1863-ին: Այն սովորաբար կիրառվում է ռազմական ոլորտում, քանի որ այն անզգայուն է ցնցման հանդեպ, ինչը պատահական պայթյունները հազվադեպ է դարձնում:

Պենտրիտ տեսակի պայթուցիկն ստեղծվել է 1891-ին և լայնորեն կիրառվել գերմանական բանակի կողմից՝ Առաջին աշխարհամարտի տարիներին:

Նապալմը գել առաջացնող նյութի և հրդեհիչ վառելիքի համակցություն է, որն առաջին անգամ ստեղծվել է 1942-ին՝ Հարվարդի համալսարանի գաղտնի լաբորատորիայում:











