Իջևանում ամուսինը խեղդամահ է արել կնոջը

15:56 • 28.06.14

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հունիսի 27-ին, ժամը 20.15-ին Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Իջևան քաղաքի բնակիչ Գ.-ն և հայտնել, որ հարևանը խեղդամահ է արել կնոջը:

Այս մասին հաղորդում է ոստիկանության կայքը:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.55-ի սահմաններում, 1951 թ. ծնված Ռադիկ Գ.-ն իրենց տան ննջասենյակում խեղդամահ է արել կնոջը` 1952 թ. ծնված Ջուլիետա Եղիշյանին: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ռադիկ Գ.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն: