Ուկրաինայի Իվանո-Ֆրանկովի մարզում բոյկոտ են հայտարարել ռուսական ապրանքներին և դերասաններին
Ուկրաինայի Իվանո-Ֆրանկովի շրջանում բոյկոտ են հայտարարել ռուսական ապրանքներին և հրաժարվում են համագործակցել ռուս արտիստների հետ: Այդ մասին հաղորդում է УНН-ն՝ վկայակոչելով Իվանո-Ֆրանկովում «Սվոբոդա» համաուկրաինական միավորման մամուլի ծառայությանը:
Իվանո-Ֆրանկովի շրջանային խորհուրդը պատգամավորների մեծամասնությամբ հավանություն է տվել տվյալ որոշմանը։
«Արդեն շուտով ռուսական արտադրանքը վաճառասեղաններին կդրվի միայն լավ նկատելի նշանով և այլ ապրանքներից առանձին: Շրջանը չի նպաստելու նաև այն երաժիշտների, դերասանների և շոու բիզնեսի այլ ներկայացուցիչների հյուրախաղային գործունեությանը, որոնք հրապարակայնորեն պաշտպանել են Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան»,- ասված է հաղորդագրության մեջ։










