Լիտվայում արտասահմանցիներին հողատարածքի վաճառքի հարցով հանրաքվե կանցկացվի
Լիտվայում լռության օր է գյուղատնտեսական նշանակության հողերն օտարերկրացիներին վաճառելու վերաբերյալ հանրաքվեից առաջ, գրում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով Գլխավոր ընտրական հանձնաժողովի տպագրության հարցերով ներկայացուցիչ Ռասա Լյուտկուվենեին:
Օրենքի համաձայն՝ քարոզարշավն արգելվում է քվեարկության սկսվելուց 30 ժամ առաջ և ընտրությունների օրը՝ մինչև ավարտը:
Գյուղատնտեսական նշանակության հողերի վաճառքի հարցով հանրաքվեն ժողովրդական նախաձեռնություն է: Անկախության տարիներից ի վեր առաջին անգամ հաջողվել է հավաքել քաղաքացիների 300 հազար ստորագրություն ի պաշտպանություն այդ գաղափարի, և իշխանությունները ստիպված են եղել դա ընդունել: Որպեսզի հանրաքվեն կայացած համարվի, դրան պետք է մասնակցի գրանցված ընտրողների 50 տոկոսից ավելին:
Հանրության շրջանում օտարերկրացիներին հող գնելու թույլտվություն տալը միանշանակ չի գնահատվում:










