Մոլդովան ցանկանում է 2015թ. ԵՄ-ին անդամակցելու դիմում ներկայացնել

16:48 • 28.06.14

Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեն կարծիք է հայտնել, որ իր երկիրը կարող է Եվրոպական Միությանն անդամակցելու դիմում ներկայացնել 2015թ. 2-րդ կեսում՝ ԵՄ-ի բոլոր 28 անդամ պետությունների համաձայնությունը ստանալուց հետո։

Ինչպես նշում է РИА-Новости-ն, շաբաթ օրը Մոլդովայի նախարարների կաբինետը միաձայն հավանություն է տվել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ու Առևտրի ազատ գոտու պայմանագրի ստորագրմանը։ Լյանկեն նշել է, որ եվրաինտեգրման հաջորդ քայլը լինելու է ԵՄ-ին անդամակցելու համար թեկնածու երկրի կարգավիճակի ձեռքբերումը։

Աղբյուրը հիշեցնում է, որ նախօրեին Մոլդովանն ու Վրաստանը Բրյուսելում ստորագրել են այս փաստաթղթերը, մինչդեռ Ուկրաինան ԵՄ-ի հետ ստորագրել է համաձայնագրի տնտեսական մասը։