Գնում ենք Այգեպար ու Մովսես. գիշերը լինելու ենք սահմանին կանգնած ժողովրդի կողքին. Նիկոլ Փաշինյան

17:50 • 28.06.14

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կայցելի Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար գյուղ, որ երեկ գիշեր գնդակոծվել է ադրբեջանական կողմից։

ԱԺ պատգամավորը Facebook-ի իր էջում գրել է. «Գնում ենք Այգեպար ու Մովսես. գիշերը լինելու ենք սահմանին կանգնած ժողովրդի կողքին:

«Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հայկակ Արշամյան,
«Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհրդի անդամ Արայիկ Հարությունյան,
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյան,
«Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյան»։

Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական կողմը Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար գյուղ երեկ երեկոյան 22։30-ին կանաչ գույնի լուսավորող հրթիռ է բաց թողել ու մի քանի կողմից գնդակոծել գյուղը: