Բրազիլացի դեռահասը Ռոնալդուի սենյակ է մուտք գործել ջրատար խողովակով
Բրազիլացի դեռահասը Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի թիմի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի հյուրանոցային համար է ներխուժել և վախեցրել նրան: Այս մասին հաղորդում է Лента.ru-ն՝ հղում կատարելով Globo Exporte-ին:
Ռոնալդուն չի դիմել անվտանգության աշխատակիցների օգնությանը, ավելին՝ նա տղային ինքնագիր է տվել և լուսանկարվել նրա հետ:
15-ամյա Յագո Լեալը, ջրախողովակով իջնելով շենքի տանիքից, ֆուտբոլիստի համարի պատշգամբով նրա սենյակում է հայտնվել իր ընկերոջ հետ միասին, սակայն սենյակ է մտել միայնակ:










