Բակո Սահակյանը Ստեփանակերտում ընթացող միջազգային համաժողովի մասնակիցների հետ քննարկել է կրթությանն ու գիտությանն առնչվող հարցեր

20:38 • 28.06.14

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին ընդունել է Ստեփանակերտում ընթացող «Կրթությունն՝ առանց խտրականության. Բոլոնիայի գործընթացի համատեքստում» միջազգային համաժողովի մի խումբ մասնակիցների:


Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմից՝ հանդիպմանը քննարկվել են կրթությանն ու գիտությանը և այս ոլորտում միջազգային առաջատար փորձի կիրառմանն առնչվող մի շարք հարցեր:

 

Նախագահ Սահակյանը կարևորել է միջազգային նման ներկայացուցչական միջոցառումների կազմակերպումն Արցախում` նշելով դրա օգտակարությունը  հանրապետության համար, հատկապես` գործուն փոխգործակցության հաստատման տեսանկյունից:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ և ԼՂՀ կրթության և գիտության նախարարներ Արմեն Աշոտյանն ու Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք: