Աշխարհի ամենատարօրինակ աշխատանքը. տղամարդը կես-կնոջ, կես-աղվեսի կերպարով զբաղեցնում է այգու այցելուներին(լուսանկարներ,տեսանյութ)
Պակիստանի Կարաչիի կենդանաբանական այգու գրավչություններից մեկը «Մումտազ Բեգում Աֆրիկա Վալին» է՝ խորհրդավոր կես-աղվես, կես-կին կերպարը: Ինչպես գրում է Oddity Central-ը՝ կնոջ գլխով և աղվեսի մարմնով այս տարօրինակ արարածն ավելի շատ է զբաղեցնում կենդանաբանական այգու այցելուներին, քան որևէ այլ կենդանի:
Մտնելով Կարաչի այգին՝ անհնար է անտարբեր անցնել Մումտազ Բեգումի կողքով, որին կարելի է տեսնել տնակ հիշեցնող կառույցում: Առաջին հայացքից՝ այն ամենն, ինչ հնարավոր է տեսնել, աղվեսն է, որն, ասես, թաքնվում է սեղանի տակ: Ապա հանկարծակի կնոջ գլուխ է երևում աղվեսի գլխի փոխարեն:
Կինը բավականաչափ շատ դիմահարդարում է օգտագործում և ամեն հնարավոր ձևով նմանակում է իր կերպարին, ինչի շնորհիվ էլ այգու այցելուները, հատկապես՝ երեխաները, չեն կարողանում անտարբեր անցնել նրա կողքով: Կերպարին հարմարվեուց բացի՝ կինը կարողանում է արագ կոնտակտի մեջ մտնել այցելուների հետ և ամեն անգամ այսպես սկսում իր պատմությունը. «Ես ծնվել եմ Աֆրիկայում և մեծացել՝ տորթ ուտելով ու հյութ խմելով…»
Կերպարը կերտող Մուրադ Ալին 33 տարեկան է, ով այդ դերը կերտելու արվեստը ժառանգել է հորից՝ 16 տարի առաջ:













