Շվեդիայի արքայազն Կարլ Ֆիլիպը հայտարարել է նշանադրության մասին (լուսանկարներ)
Եվրոպայի ամենահայտնի փեսացուներից մեկը՝ Շվեդիայի արքայազն Կարլ Ֆիլիպն ուրբաթ հայտարարել է իր նշանադրության մասին: Այդ մասին հայտնել է սկանդինավյան երկրի թագավորական պալատը, գրում է Взгляд-ը:
Կարլ XVI Գուստավ թագավորի միակ որդու ընտրյալը դարձել է Սոֆիա Հելքվիստը:
«Սոֆիան համաձայնել է կիսել ինձ հետ կյանքիս մնացած մասը: Այսօրվա օրն ամենաերջանիկն է մեր կյանքում»,- նշել է Կարլ Ֆիլիպը:
Ինչպես հաղորդվում է, Կարլ XVI Գուստավը և թագուհի Սիլվիան «շատ ուրախ են լուրին»: Շվեդիայի վարչապետ Ֆրեդրիկ Ռեյնֆելդտն արդեն շնորհավորել է զույգին: Հարսանիքի օրը դեռ որոշված չէ, բայց ենթադրվում է, որ այն կկայանա 2015 թվականի ամռանը:
Սոֆիա Հելքվիստը հաշվապահություն է սովորել Նյու Յորքում, ունի նաև յոգայի մարզչի դիպլոմ և աշխատել է որպես ֆոտոմոդել: 2010 թվականին Սոֆիան հիմնել է Հարավային Աֆրիկայում անապահով ընտանիքների երեխաներին օգնության Project Playground հիմնադրամը:



















