Տաշքենդում ինկասացիայի մեքենայի վթարից հետո անցորդները գետնից հավաքել են թղթադրամները (տեսանյութ)
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ինկասացիայի մեքենան վթարի է ենթարկվել, ինչի պատճառով տեղափոխվող թղթադրամները սփռվել են փողոցով մեկ: Այս մասին հաղորդում է newsru.com-ը:
«Ոչ ոք լրջորեն չի տուժել, սակայն ավտոմեքենայի մեջ եղած թղթադրամները թափվել են ճանապարհին: Վարորդները և անցորդները օգնել են հավաքել տարածքով մեկ սփռված թղթադրամները»,-հայտնել են իրավապահ մարմինները:
Համացանցում լուսանկարներ և տեսանյութ է հայտնվել յուրահատուկ ՃՏՊ-ի մասին:










