Թուրքիան ցանկանում էին Եգիպտոսի վերածել. Էրդողան
Թուրքիան կարող էր Եգիպտոս դառնալ, եթե ապօրինի կառույցների հակապետական գործողությունները ժամանակին չկանգնեցվեին։ Ինչպես հայտնում է TRT Haber հեռուստաալիքը, այս մասին հայտնել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նրա խոսքով՝ կան ուժեր, որոնք ցանկանում են Թուրքիան վերածել Սիրիայի։
Էրդողանը նաև ընդգծել է, որ կառավարությունը մինչև վերջ կպայքարի այն ուժերի դեմ, որոնց գործողությունները սպառնում են երկրի անվտանգությանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ վարչապետը հակակառավարական գործողությունների համար մեղադրել է իսլամական-հասարակական գործիչ, ներկայում ԱՄՆ-ում ապրող և էրդողանի հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենի շարժմանը։










