Երևանում ինքնասպանության փորձ է կանխվել

20:19 • 29.06.14

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 17.49-ին ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել` նետվելով Ավան-Նոր Նորք ավտոճանապարհի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


Հրշեջ-փրկարարները կանխել են 1974 թ. ծնված Օ. Ա.-ի ինքնասպանության փորձը: