Աֆղանստանում Ռումինիայի վարչապետը հրթիռակոծության տակ է հայտնվել
Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան թալիբների հրթիռակոծության տակ է հայտնվել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ռազմաբազա այցի ընթացքում, հայտնում է ԻՏԱՐ ՏԱՍՍ-ը:
Դա տեղի է ունեցել Ղանդահար նահանգում՝ Աֆղանստանի հարավում: Սակայն հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել:
Ինքը՝ բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ ոչ մի առանձնահատուկ բան տեղի չի ունեցել, ուղղակի ինքը չի կարողացել ավելի շատ ժամանակ անցկացնել զինվորների հետ:
Ռումինիայի պետական պատվիրակությունը ռազմաբազա էր եկել Աֆղանստանից ռումինական ռազմական կոնտինգենտի դուրս բերման առիթով հանդիսավոր արարողությանը:
2002-ի հուլիսին Ռումինիան 1,700 զինվոր էր ուղարկել Աֆղանստան: Այս տարիների ընթացքում այնտեղ 20 ռումինացի զինվոր է զոհվել:










