Սահմանամերձ Այգեպար գյուղում անցած գիշերը հանգիստ է եղել

15:05 • 29.06.14

Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար համայնքի ղեկավար Անդրանիկ Այդինյանը Tert.am-ին հաղորդեց, որ անցած գիշերն Այգեպարում հանգիստ է եղել:


«Գյուղի վրա չեն կրակել: Մի քանի կրակոց է եղել՝ դիրքերի վրա»,- ասաց գյուղապետը:


Նշենք, որ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դեռ երեկ Facebook-ի իր էջում գրել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» միավորման մի քանի անդամներով գնում են նախօրեին ադրբեջանցնիների կողմից գնդակոծված Այգեպար ու Մովսես. «Գիշերը լինելու ենք սահմանին կանգնած ժողովրդի կողքին»:
 

Անդրանիկ Այդինյանն ասաց, որ հանդիպել է խմբի անդամների հետ, Այգեպարից նրանք գնացել են Մովսես գյուղ:


«Մի երեք օր առաջ էլ փոխվարչապետ Արմեն Գևորգյանն է մեզ մոտ եղել, մարզպետն է եղել: Գյուղում խուճապ չկա»,-վստահեցրեց գյուղապետը: