Բրազիլիայում կրկին արցունքաբեր գազ է կիրառվել ցուցարարներին ցրելու համար (տեսանյութ)

13:09 • 29.06.14

Ռիո դե Ժանեյրոյում տեղի ոստիկանությունը հերթական անգամ արցունքաբեր գազ է կիրառել ցույցի մասնակիցներին ցրելու համար, ովքեր հավաքվել էին «Մարականա» մարզադաշտի մոտ՝ ԱԱ 2014-ի 1/8 եզրափակչի շրջանակներում կայացած Կոլումբիա-Ուրուգվայ հանդիպման ժամանակ, որն ավարտվել է 2:0 հաշվով:


Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ Reuters-ին հղումով, 350 մարդու ցրելու համար 250 ոստիկան է աշխատել: Ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառվել, իսկ ցույցի ցրման ընթացքում մի քանի մարդ ձերբակալվել է:


Ակտիվիստները դեմ են Ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացմանը՝ մատնանշելով առկա տնտեսական դժվարությունները, որոնց առերեսվում է Բրազիլիան: Սա արդեն երկրորդ խոշորամասշտաբ ցույցն է, որն անցկացվում է «Մարականա» մարզադաշտի դիմաց:
 

Ավելի վաղ՝ հունիսի 16-ին, ոստիկանությունը «Մարականա» մարզադաշտի մետ հավաքված ցուացարարներին ցրել է ԱԱ 2014-ի Արգենտինա- Բոսնիա և Հերցոգովինա խաղի ժամանակ: