Ամերիկացի ուսանողները Հիլարի Քլինթոնին կոչ են անում հրաժարվել դասախոսության համար հոնորար ստանալուց
Լաս-Վեգասի Նևադա համալսարանի ուսանողները հայտարարել են, որ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը չպետք է ընդունի 225 հազար դոլար հոնորարը՝ 2014թ.-ի հոկտեմբերի 13-ին համալսարանի հովանավորների և հիմնադիրների ամենամյա հավաքի ընթացքում ելույթ ունենալու համար։
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, Քլինթոնների հիմնադրամին ուղարկած նամակում ուսանողները երկրի հնարավոր նախագահի թեկնածուին կոչ են արել չվերցնել հոնորարը և այն վերադարձնել համալսարանին։
Դասախոսության վճարը, ուսանողների տվյալներով, 4 անգամ գերազանցում է նահանգի բնակիչների ամենամյա միջին աշխատավարձը։
Նամակը գրվել է, երբ The Washington Post թերթը հաղորդել էր, որ 2013թ.-ին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը թողնելուց հետո Քլինթոնը սկսել է դասավանդել՝ յուրաքանչյուր դասախոսության համար ստանալով մոտ 200 հազար դոլար։










