ՌԴ-ում անօդաչու սարքով պիցցա առաքող ընկերությանը տուգանք է սպառնում
ՌԴ Սկրիտիվար քաղաքի «Դոդո պիցցա» պիցցերիայում, որը սկսել է առաքում իրականացնել թռչող անօդաչու սարքերի միջոցով, 200 հազար ռուբլի տուգանք է սպառնում.այդ մասին տեղեկացնում է Lenta.ru-ն։
Պիցցերիային կասկածում են օդային տարածքի օգտագործման կանոնները խախտելու համար։
Կոմի տրանսպորտային դատախազությունում հաղորդել են, որ ստուգում է իրականացվում՝ օդային միջոցի անօրինական օգտագործման վերաբերյալ։
«Դոդո պիցցայի» սեփականատեր Ֆյոդոր Օվչիննիկովը հաղորդել է, որ դեռ վերահսկող մարմիններից ոչ մեկին չի դիմել։
«Օրենսդրությունը չի կարգավորում անօդաչուների թռիչքները, դրա համար էլ լուրջ նախադեպ է պետք»,-ասել է նա։
«Դոդո պիցցա»-ն անօդաչու սարքն սկսել է օգտագործել հունիսի 21-ից։ Առաջին օրը անօդաչուի միջոցով հաջողվել է 6 պատվեր իրականացնել։ Թե մեկ շաբաթում քանի թռիչք է իրականացվել, չի նշվում։










