Հնդկաստանում փլուզման հետևանքով 9 մարդ է զոհվել, 100-ը գտնվում են փլատակների տակ
Հնդկաստանի Չեննաի քաղաքում նոր կառուցվող 12-հարկանի շենքի փլուզվելու հետևանքով 9 մարդ է զոհվել, մի քանիսը՝ վիրավորվել:
Ինչպես հայտնում է BBC-ն՝ փլուզումը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան տեղացած հորդառատ անձրևների հետևանքով: Ինչպես հաղորդում են պաշտոնյաները՝ 100 մարդ հայտնվել է ծուղակում և դեռևս գտնվում է փլատակների մեջ:
Հաղորդվում է նաև, որ ժամեր առաջ մայրաքաղաք Դելիում տեղի ունեցած 4 հարկանի շենքի փլուզման հետևանքով 10 մարդ է զոհվել, այդ թվում՝ 5 երեխա:
Հնդկաստանում վերջերս հաճախակի են փլուզումներ տեղի ունենում, որոնց պատճառը, ըստ տարբեր կարծիքների, թույլ անվտանգությունն ու ոչ ամուր շինարարական նյութերի օգտագործումն է:
Փրկարարների թիմը բահերով և այլ գործիքներով շարունակում է փլատակներում փնտրել ողջ մնացածներին:










