Իսլամիստները ինը մարդու են խաչել Սիրիայում

17:42 • 29.06.14

Սիրիայի և Իրաքի իսլամական պետության իսլամիստական շարժումը 9 մարդու են խաչել Սիրիայի գյուղերում, հայտնում է The Telegraph-ը:


Այդ ինն անձինք մահապատժի են ենթարկվել հրապարակավ Հալեպից արևելք Դեյր Հաֆերի գյուղերում: Նրանց թվում Ալ-Ասադի ռեժիմի դեմ պայքարող ութն ապստամբներ են: Նրանց մարմինները երեք օր թողելու են գյուղամեջում:


Այս ամենը տեղի է ունենում կատաղի մարտերի ֆոնին, որոնք ընթանում են Դամասկոսի մերձակայքում Սիրիայի կառավարական ուժերի և ՍԻԻՊ-ի ուժերի միջև: Վերջիններս առաջխաղացում են գրանցում հարևան Իրաքում:


ՍԻԻՊ-ը Սիրիայի երեքամյա պատերազմի թատերաբեմ առաջին անգամ դուրս էր եկել անցած տարվա գարնանը: