Իսրայելը ավիահարվածներ է կատարել Գազայի հատվածի ուղղությամբ

13:30 • 29.06.14

Իսրայելը մի քանի ավիահարվածներ է կատարել Գազայի հատվածի ուղղությամբ՝ ի պատասխան պաղեստինցի զինյալների իրականացրած ռմբակոծության:


Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ BBC-ին հղումով, առկա տվյալների համաձայն՝ հունիսի 28-ի լույս 29-ի գիշերը ինքնաթիռները հարվածել են 9 թիրախի Գազայի հատվածում:


Ավելի վաղ Իսրայելի Սդերոտ քաղաքից ոչ հեռու տեղակայված գործարանի ուղղությամբ 2 հրթիռ է նետվել, որի հետևանքով շենքն այրվել է, 4 մարդ՝ վիրավորվել:


Լարվածությունը տարածաշրջանում սրվել է հունիսի կեսերին Հորդանան գետի Արևմտյան ափին 3 իսրայելցի դեռահասի առևանգումից հետո: Իսրայելի իշխանությունները կատարվածում մեղադրում են «ՀԱՄԱՍ» շարժմանը:


Դեռահասներին փնտրելիս Իսրայելի անվտանգության ուժերն արդեն ձերբակալել են 400 մարդու, որոնք, ինչպես պնդում է Իսրայելը, կասկածվում են ահաբեկչական գործողություններ իրականացնելու մեջ: