Ճապոնիայի ափերին 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ճապոնիայի հարավում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, որի ուժգնությունը կազմել է 6.2 մագնիտուդ:
Ինչպես տեղեկացնում է INTERFAX.RU-ն՝ ԱՄՆ երկրաբանական ծառայությանը հղումով, ստորգետնյա ցնցումները գրանցվել են խաղաղօվկիանոսյան Իո կղզուց 134 կմ հեռավորությամբ, իսկ երկրաշարժի օջախը գտնվել է 43 կմ խորություններում:
Վնասների կամ տուժածների մասին ոչինչ չի հաղորդվում: Ցունամիի վտանգ չկա:










