Էլթոն Ջոնը կհանդիպի Պուտինին և կքննարկի նույնասեռականների հարցը

18:19 • 29.06.14

Բրիտանացի աշխարհահռչակ երաժիշտ, երգիչ Էլթոն Ջոնը ծրագրում է նոյեմբերին հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նրա հետ քննարկել նույնասեռականների իրավունքները Ռուսատանում, հայտնում է Sky News-ը:


«Ես կտեսնեմ Պուտինին և նրա հետ կխոսեմ: Չգիտեմ, թե դրանից ինչ կստացվի, բայց կփորձեմ»,- մասնավորապես ասել է Էլթոն Ջոնը:


Անցած տարի հունիսից Ռուսաստանում ուժի մեջ է ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզն արգելող օրենքը, որը խախտելու դեպքում 1 մլն ռուբլու տուգանք է սահմանված:


Արևմուտքում այս օրենքը քննադատության թիրախ է դարձել: Այնտեղ կարծում են, որ օրենքն ուղղված է սեռական փոքրամասնությունների դեմ: