Կիևի Մայդանում 5-րդ հանրային Ժողովն է ընթանում (ուղիղ միացում)
Կիևի Մայդանում հերթական 5-րդ հանրային վեչեն՝ ժողովն է անցկացվում, որի օրակարգում երկու հարց է դրված՝ Ուկրաինայի և ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրման և ընդլայնված հրադադարի մասին:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ Մայդանի բեմից ելույթ կունենան Ազովի և Դոնբասի գումարտակների, Մայդանի հարյուրյակի Կենտրոնական ռադայի ներկայացուցիչները և հասարակական ակտիվիստներ:
Ինչպես հաղորդվում էր՝ Դոնբասի, Դնեպրի և Այդարի կամավոր գումարտակների ու Մայդանի հարյուրյակի խորհուրդը այսօր հանդես են գալիս Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին ուղղված պահանջով՝ դադարեցնել Ուկրաինայի արևելքում սահմանված հրադադարի ռեժիմը և ռազմական դրություն հայտարարել:
Ցուցարարները նախագահից պահանջում են նաև կատարել իր նախընտրական պարտավորվածությունները, որոնք վերաբերում են հակաահաբեկչական գործողությունների մասնակից-զինվորների սոցիալական ապահովմանը և կյանքի ապահովագրությանը:










